News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանն իբր կազմակերպել է ինչ-որ անձի առեւանգում։ Առհասարակ առեւանգում տեղի չի ունեցել, իսկ թե ի՞նչ կապ ունի Փարամազյանն այդ ամենի հետ, մեզ անհասկանալի էր ոչ դեկտեմբերին, ոչ էլ հիմա։ Դեկտեմբերին մեզ հրավիրելը եւ մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը, հիմա էլ Ագարակում եւ Մեղրիում ջերմ ողջունել են վարչապետին, չգիտես՝ ինչու կրկին հիշել են Փարամազյանին, եւ հրավիրել են նոր մեղադրանք առաջադրելու»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ արդյոք այդ քրեական գործերի հարուցումն ուղղորդվո՞ւմ է մեկ կետից, Վարոսյանն ասաց. «Իհարկե, դա ակնհայտ է։  Ինչպես այն ժամանակ փորձում էին կանչելով մեղադրանք առաջադրելով, անձանց ազատությունից զրկելու փորձ անելով, միայն քաղաքական ուղղվածություն ունի այս ամեն ինչը։ Ես զարմանում եմ, եթե դու մի քանի անգամ նույն ուղղությամբ գնում ես, տեսնում ես՝ դա չի հաջողում, ի՞նչ իմաստ կա նույնը կրկնելու»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացվի, Երվանդ Վարոսյանն ասաց. «Այս պահի դրությամբ եթե նման բան լիներ, ապա մեզ կծանոթացնեին, քանի որ չեն ծանոթացրել, նշանակում է՝ նման միտում չկա։ Բայց այսօրվա Հայաստանում ես հնարավոր համարում եմ ամեն ինչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ