News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առանձնացրել է իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հնչած կարեւոր մտքերը:

Նա, Facebook-ի իր էջում գրել է. «Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը.

• Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։

• Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։

• Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել։

Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը. • Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն...

Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Вторник, 27 апреля 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ