News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը եւ Թուրքիան քննարկում են գազային նոր պայմանագիրը, երեքշաբթի հաղորդել է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով BP-Azerbaijan  ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամամ Բայաթլիին:

«BOTAŞ ընկերությունը եւ «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը (գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում) բանակցում են հանքավայրի զարգացման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ, գործակալությունը մեջբերում է Բայաթլիի խոսքերը:

Նրա խոսքով՝ պայմանագրի ավարտի պատճառով (նախատեսվում էր տարեկան 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել), «Շահդենիզ-1» -ի շրջանակներում Թուրքիա գազի մատակարարումը դադարեցվել է, եւ բանակցությունները ներկայումս ընթանում են նոր պայմանագրի կնքման շուրջ:

«Շահդենիզ-1» նախագծի շրջանակներում գազի մատակարարման պայմանագիրը ստորագրվել էր 2001 թվականին:

«Այժմ բանակցությունները BOTAŞ-ի եւ կոնսորցիումի միջեւ շարունակվում են»,- հավելել է Բայաթլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ