News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Microsoft-ը թողարկել է հրատապ թարմացում, որը շտկում է Windows-ում առկա խնդիրները, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Bleeping Computer հրատարակչությանը:

Ըստ ընկերության մասնագետների՝ Microsoft-ում ուշադրություն են դարձրել օգտվողների շրջանում խաղերի հետ կապված խնդիրների վրա՝ մի շարք թարմացումների թողարկումից հետո: Ընկերությունում խոստովանել են կրիտիկական սխալների առաջացման փաստը եւ արդեն առաջարկել են միջոցներ, որոնք կարգավորում են խնդիրը: Թարմացումը կարելի է ստանալ «Windows-ի թարմացումների կենտրոն»-ի միջոցով կամ համակարգիչը վերագործարկելով: «Ուշադրություն դարձրեք, որ թարմացման գործարկումը կարող է մինչեւ 24 ժամ տեւել»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Բացի այդ, Microsoft-ի ինժեներները բացատրել են այն խնդրի բնույթը, որին նախկինում բախվել էին խաղացողները: Նրանց խոսքով՝ խափանումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ օգտվողները խաղում են լայնէկրան կամ առանց սահմանի պատուհանային ռեժիմով եւ օգտագործում են երկու կամ ավելի մոնիտորներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ խնդիրը հայտնաբերվել է Windows-ի լիցենզավորված օրինակների փոքր թվով տերերի մոտ:

Microsft ֆորումի այցելուները նաեւ նկատել են, որ խնդիրները կարելի է շտկել խնդրահարույց թարմացումը հեռացնելով: «Ես նորից վերադարձա Windows 10-ի 1909 տարբերակին եւ խաղերի հետ կապված խնդիրներ չունեմ, նույնիսկ YouTube-ը չի դանդաղում»,- նկատել է օգտատերերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ