News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը մշակում է մարտադաշտում ավտոմատ գրոհների համար արհեստական բանականության «սուպերուղեղ», որը բազմաթիվ հաղորդիչներ է օգտագործում, որպեսզի օգնի տանկերին եւ ռոբոտներին պարեկություն իրականացնել մարտի դաշտերում եւ գտնել թշնամու թիրախները:

Արհեստական բանականությունը, որն ի պատիվ պատերազմի հունական աստվածուհու, Աթենա (Athena) է կոչվել, Israel Aerospace Industries (IAI)-ում մշակման վաղ փուլում է, բայց կարող է գործարկվել հաջորդ տասնամյակում:

Daily Telegraph-ը Athena ծրագրին, այդ թվում՝ մարտական սցենարում տանկերի կողմից օգտագործվող «ուղեղի» մոդելավորված ցուցադրմանը, բացառիկ հասանելիություն է ստացել:

Այս սցենարում իսրայելական Carmel տանկերը հագեցած են եղել սմարթֆոնների չափի ԱԲ-ով, որը տվյալներ է հավաքել ինֆրակարմիր եւ ռադարային հաղորդիչներից, այդ թվում` որպեսզի նշի հակառակորդի կործանիչները, որոնք թաքնված են եղել գետնի տակ եւ ռազմի դաշտում գտնվող շենքերում: Մեկ ակնթարթում տվյալները փոխանցվել են հրամանատարին եւ վերածվել են «մարտական ընտրացանկի»՝ թիրախների հարձակման լավագույն մեթոդներով:

Athena-ն կարող է նաեւ միացված լինել տանկի կրակի կառավարման եւ մանեւրման համակարգերին, ինչը թույլ կտա նրան ավտոմատ կերպով հարձակվել թիրախների վրա, թեեւ վերջնական որոշումը հրամանատարն է կայացնում:

Իսրայելական IAI պետական պաշտպանական ընկերությունը քննարկում է նաեւ Athena-ն ռոբոտային մեքենաների վրա տեղադրելու հնարավորությունը, որոնք կարող են ավտոմատ կերպով պարեկություն անցկացնել սահմանային ցանկապատերի մոտ` չարագործներին որոնելու համար:

Երկիրը հույս ունի, որ ԱԲ-ի պաշտպանական համակարգերը իր բանակն ավելի մարտունակ կդարձնեն, քանի որ մեքենաները կարող են վերլուծել ռազմի դաշտը եւ մարտավարական մարտական պլան մշակել շատ ավելի արագ, քան մարդկային միտքը:

Իսրայելի պաշտպանության ուժերի բարձրաստիճան սպաները, ովքեր նույնպես ուսումնասիրում են արհեստական բանականության օգտագործումը, հայտարարել են, որ տեխնոլոգիայի որոշ գործոններ արդեն հաջորդ տարի կարող են պատրաստ լինել իրական աշխարհում օգտագործման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ