News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլն այնպես չի արել, որ Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժեր ունենա, որն էլ ինչ–որ բանի մասնակցի, կամ՝ ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով ՊՆ հայտարարությանը, որ Զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

«Հանրապետության Զինված ուժերի մնացորդներն այսօր մի խնդիր ունեն լուծելու՝ վերակազմավորվել եւ պատրաստվել հակաճգնաժամային խորը բարեփոխումների։ Միջազգային զորավարժությունները արտաքին քաղաքականության մի մասն է, իսկ սրանք արտաքին քաղաքականության մեջ ոչ մի կշիռ այլեւս չունեն, եւ իրենց մասնակցությունը որեւէ տեղ իմաստ չի ունենում, ո՛չ ՀԱՊԿ–ի, ո՛չ էլ ՆԱՏՕ–ի շրջանակում։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ–ն այլեւս հետաքրքրված չէ Հայաստանի հետ ռազմական համագործակցությամբ։ Հիմա մեր ուշադրությունը ՆԱՏՕ–ին չպետք է լինի, այլ միայն դեպի ռուսական համագործակցությունը»,– ասաց Արտակ Զաքարյանը։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել Վրաստանում տեղի ունենալիք «Noble Partner 2017» զորավարժությանը, «սորոսածին ընդդիմադիրները վայնասուն էին բարձրացրել»։

«Դե հիմա էլ թող բարձրացնեն այդ վայնասունը այդ նույն սորոսածինները, որոնք արդեն իսկ իշխանության մեջ ծվարած Անվտանգության խորհուրդն է, պատգամավորները, կամ էլ մնացյալ թաքնված կերպարները»,– նկատեց նա։

Նշենք, որ ՊՆ–ի հայտարարության մեջ չէին նշվում զորավարժությանը չմասնակցելու պատճառները։ Դեռ մարտի 18–ին «Արմենպրես»–ին, Պաշտպանության նախարարությունից ասել էին, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը։

Հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել էր վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը, որտեղ նշված էր նաև Հայաստանը: Նախարարությունը հայտնել էր, որ ընդհանրապես Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման բնույթի են, եւ որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական եւ դաշտային հոսպիտալ:

«Միջազգային զորավարժությունների կազմակերպումը եւ դրան մասնակցությունը երկարատեւ մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում եւ դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային եւ այլ հարցերը խիստ փոխկապակցված են», - ասել էին նախարարությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ