News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժամանակն է մտածել, թե պե՞տք է արդյոք Twitter-ը շարունակի բացառություններ անել աշխարհի առաջնորդների հակասական գրառումների համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Twitter-ի քաղաքականության բաժնի ղեկավար Քեթի Մինշալը՝ ելույթ ունենալով Լորդերի պալատի կապի եւ թվային տեխնոլոգիաների հանձնաժողովում, հայտնում է AP-ը:

Twitter-ը ներկայումս վերանայում է իր քաղաքականությունը քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների նկատմամբ, ինչը թույլ է տալիս որոշակի բովանդակությանը, որը խախտում է կանոնները, մնալ հարթակում՝ նախազգուշական գրառումներով:

Ընկերությունը պնդում է, որ այսպիսի մոտեցումը բխում է հասարակության շահերից՝ թույլ տալով մարդկանց ուշադիր ուսումնասիրել, թե ինչ են ասում համաշխարհային առաջնորդները, բայց մարտին սկսվել են հանրային խորհրդակցություններ, որպեզի որոշեն՝ արժի՞ արդյոք ապագայում նման բացառություններ անել:

Հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ընդմիշտ արգելվել է մուտք գործել հարթակ՝ հունվարին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո, իսկ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հաշիվները մնացել են՝ Իսրայելի հասցեին նրա կողմից բազմաթիվ սպառնալիքներից հետո: Մասնավորապես, անցյալ տարվա հունվարին Խամենեին Twitter-ում գրել էր. «Սիոնիստական ռեժիմը քաղցկեղային ուռուցք եւ վնաս է այս տարածաշրջանի համար: Այն, անկասկած, արմատախիլ կարվի ու կոչնչացվի»:

«Մենք խոստովանում ենք, որ երբեմն համաշխարհային առաջնորդը կարող է թվիթել ինչ-որ բան, որը խախտում է մեր կանոնները, բայց կա հանրային հետաքրքրություն` իմանալու, որ այս համաշխարհային առաջնորդը հենց դա է ասել:

2019-ին մենք հայտարարել էինք, որ այս դեպքերում նման թվիթները պիտակներով կնշենք:

Ինչ վերաբերում է Այաթոլլա Խամենեիի թվիթներին, մենք հայտարարել ենք, որ երբ խոսքը վերաբերում է այն թվիթներին, որոնք կարող են դիտվել որպես զենքի սպառնալիք, որոնք ուղղված են այլ կառավարություններին, որոնք կարող են կենտրոնանալ ռազմական կամ աշխարհաքաղաքական հարցերի վրա, մենք որոշել ենք պահպանել այդ թվիթերը: Դա երկու պատճառ ունի: Նախ` հաշվի առնելով այս առաջնորդի ասածի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը, եւ երկրորդ` որպեսզի մարդկանց հնարավորություն տանք այս ղեկավարին պատասխանատվության ենթարկել իր խոսքերի համար:

Անցել է երկու տարի, եւ այժմ ժամանակն է ստուգելու՝ ճի՞շտ մոտեցում է արդյոք դա: Մենք պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ Twitter-ը միանձնյա վարվելակարգի կանոններ չսահմանի նման հիմնարար խնդրի վերաբերյալ, այդ իսկ պատճառով մենք անցկացնում ենք հանրային խորհրդակցություններ, հրավիրում ենք պետական պաշտոնյաների, իրավապաշտպանների, անվտանգության փորձագետների՝ աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի նրանք պատմեն մեզ, թե, իրենց կարծիքով, ինչպես մենք պետք է չափավորենք համաշխարհային առաջնորդների բովանդակությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ