News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց.

-              «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը,

-              «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ առաջին փաթեթը վերաբերում է մասնավորապես, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանելուն: Գործող կարգավորումներով պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն իրականացնելուն կամ քարոզչության իրականացնելուց հրաժարվելուն հարկադրելու  համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ