News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ունեմ հաջողված փորձ պատերազմի եւ անվտանգության համակարգեր ձեւավորելու. ունեմ փորձ պետական կառավարման ոլորտում, եւս հաջողված փորձ. Փորձ եմ ձեռք բերել նաեւ մասնավոր ընկերությունում: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ արդեն 11 տարի «Սիստեմա» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

«Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին: Եթե երկրի վիճակը լավ լիներ, իսկ մասնավոր ընկերությունում աշխատանքն այնքան հետաքրքիր էր, երբեք մտքովս էլ չէր անցնի վերադառնալ: Բայց անտարբեր մնալ այս վիճակում, ասել՝ դե լավ, մեկն այս հարցը կլուծի: Ես չեմ տեսնում, որ կլուծի: Երեւի կան մարդիկ, որոնք էլի համարում են, որ ի վիճակի են լուծել: Ուզում եմ հավատալ, որ ճիշտ են մտածում, բայց իմ տպավորությամբ այս վիճակի համար ամենից համար, կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից եմ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ