News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդում է եւ Հայաստանն ունեցավ եւս մեկ քաղբանտարկյալ, այլ նաեւ ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն կալանավորելու մասին դատարանի որոշմանը։

«Դատավորի եւ դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում է, որ կատարվում է քաղաքական պատվեր։ Երբ ծանոթանում ես որոշմանը, սա իրավական պետության ծաղր է։ Հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաեւ վկայում են այն մասին, որ մենք գործ ունենք քաղաքական հստակ պատվերը կատարելու վիճակի հետ»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ դատարանի այսպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ. «Ավելին, սրանք չեն կարող սահմանափակել այն պայքարը, որ որդեգրվել է հանուն հայրենիքի փրկության։ Այն բոլոր անձինք, ովքեր կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք դատապարտվելու են անաչառ դատարանի կողմից։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, պայքարը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ