News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե, լավ բան չի, եւ նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երեւույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետեւ մեր գյուղատնտեսությունները մրցակից են, եւ ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է, եւ Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում: Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:

Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի, Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:

Մինչեւ սահմանը բացելը առնվազն մի քանի տարի պետք է քո գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, սուբսիդավորման մակարդակը բերես նույն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից հետո նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ 1998-1999 թվականներին ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ  են իրականացրել, որի արդյունքում գյուղատնտեսությունը բավական լուրջ թափ առավ. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թեկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ եւ օրենսդրական, եւ սուբսիդավորման եղանակներով: Մենք օգնել ենք գյուղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գյուղացիական տնտեսություն չկա, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչության մի մասը վարկերի տակ է, մյուս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով, մենք իրավունք չունենք խոսել Թուրքիայի հետ առեւտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խոսողին պետք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդավորված առեւտրի բալանսն ո՞ւմ օգտին է: Մենք ի՞նչ ենք արտահանում Թուրքիա, սահմանը բացելուց հետո մեր արտահանման ծավալները մեծանալո՞ւ են, թե՞ չեն մեծանալու: Թե՞ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալն է թռիչքաձեւ աճելու: Ես համոզված եմ, որ այդպես է լինելու»,-ընդգծեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ