News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Այս տեղեկությունը NEWS․am-ին հաստատեց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Արթուր Վանեցյանը հրավիրվել է՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված ենթադրյալ, իբր, դասալքության հետ։

Լուսինե Սահակյանը չմանրամասնեց, թե ինչ բացատրություն է տվել Վանեցյանը. «Այդ դեպքի առկայությունը հերքվել է»։

«Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել անձանց կողմից, որոնք տեղյակ են եղել՝ նման դեպք եղե՞լ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակությունն է եւ, եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի»,- նշեց փաստաբան Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ