News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Կողմերը ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները եւ ինտենսիվ շփումները: Երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարեւորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը։

Իր հերթին Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ  2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:

Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ