News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է. աշխատակիցները ակցիա են անում կառավարության մոտ։

Աշխատակիցներից մեկը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց. «Գյուղացիներն այսօր մեր կարիքն ունեն՝ բուժման աշխատանքներում խորհրդատվություն, պրոֆիլակտիկ աշխատանքներում խորհրդատվություն, մենք անընդհատ պետք է լինենք գյուղացու կողքին, որ գյուղատնտեսությունը զարգանա:

Ոլորտի մասնագետներին կրճատելով գյուղատնտեսությունը չի զարգանա:

Սա մեծ հարված է ոլորտին, գյուղացին կմնա մենակ»:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության  Արագածոտնի բաժնի գլխավոր խորհրդատուն էլ ասաց. « Կարող ենք ասել, որ խաչ ենք քաշում գյուղատնտեսության ոլորտի վրա: Եթե Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է 30 տոկոսը, այսպես խաչ կքաշենք գյուղատնտեսության վրա, առանց այն էլ չունենք գյուղնախարարություն»:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 27-ի ժամը 18:15-ին մալբրիով  գրություն է եկել իրենց, որ օպտիմալացվել են. «Իբր մոնիտորինգներ են արել, արդյունավետություն են գնահատել և այդ արդյունավետության հիման վրա է նման որոշում կաացվել»,- ասաց նա:

Հարցին՝ թե ինչո՞ւ են որոշել նման բան անել, միտումը ո՞րն է, նա կարծիք հայտնեց, որ միտումը թուրքական շուկա մտնելն է, թուրքական ապրանքներ բերելն է.  «Նախարար պարոն Վահան Քերոբյանը հենց եկավ նախարարություն, սկզբից ասաց, որ ավելի լավ է թուրքական շուկան բացվի, թուրքամետ քաղաքականություն ենք անում, գյուղոլորտով 10 տոկոսը զբաղվի»:

Տարբեր շրջանների վարչության աշխատակիցները նշեցին՝ բոլորն ունեն բարձրագույն կրթություն, իրենց խորհրդատվությունների կարիքն, իրոք, ունեն գյուղատնտեսները, իրենց խորհուրդների շնորհից գյուղատնտեսները կարողանում են իրենց գործելաոճում նորարարություններ մտցնել:

«Փաստի առաջ ենք կանգնել՝ մասնագետներ ենք, բայց մեզ գործից տուն են ուղարկում»,- ասաց Լոռու բաժնի ավագ խորհրդատուն:

«Մեր հանրապետությունը սակավահող երկիր է համարվել, 460  հազար հեկտար վարելահող ունենք, 50 տոկոսը չի մշակվում, սրանից հետո այդ տոկոսը կավելանա»,- նշեց մեկ այլ աշխատակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ