News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ու նրա ամուսնուն ԱԱԾ են կանչել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, պետական գործչի սպանության նախապատրաստելու, իշխանության յուրացում նախապատրաստելու» դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 2–րդ մասի, 35-303-րդ հոդվածի 1-ին մասի, 35 – 305 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրանք ԱԱԾ են հրավիրվել վկայի կարգավիճակով։ Հարցաքննությունը պետք է լիներ ապրիլի 19–ին, սակայն, Լարիսա Ալավերդյանը տեխնիկական պատճառներով ուշ է ստացել այն, եւ հարցաքննությունը տեղի չի ունեցել։

Լարիսա Ալավերդյանը ենթադրում  է, որ այս գործը կապ ունի ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքի հետ։

«Ես կարծում էի, որ դա կապված էր իմ հրապարակային գործունեության հետ։ Բայց, եթե այս գործը կապված է Աշոտ Մինասյանի հետ, ապա ամուսինս մեկ ամիս եղել է պատերազմում, հենց Աշոտ Մինասյանի ջոկատում։ Կարծում եմ՝ քաղաքական մոտիվացիայով են հարցաքննության կանչել, անհեթեթություն է սա»,– ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը բացառեց, որ ինքն ու ամուսինը կարող են որեւէ առնչություն ունենալ այդ գործի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ