News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամային պալատը (Royal Mint) հատել է 1100 տարվա իր ողջ պատմության մեջ ամենամեծ ոսկե մետաղադրամը՝ 20 սմ տրամագծով, 10 կգ քաշով եւ 10 000 ֆունտ սթեռլինգ (գրեթե 13 900 դոլար) անվանական արժեքով։

Մետաղադրամի թողարկման համար վարպետների խումբը, որը ավանդական հմտությունները համատեղել է գերժամանակակից տեխնոլոգիաների հետ, 400 ժամ է ծախսել, հինգշաբթի օրը հայտնել է The Times-ը: Ժամանակակից դաջման մեքենաների օգտագործմամբ բարդ դիզայնով հազվագյուտ մետաղադրամը պատրաստելիս այն ձեռքով են մշակել՝ հեռացնելով հատման գործընթացում մնացած բոլոր հետքերը: Այնուհետեւ այն չորս օր հղկել են եւ վերջապես լազերային մշակման են ենթարկել, ասվում է Royal Mint-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրա վրա պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որի շուրջը կան 10 գազաններ՝ իրական եւ առեղծվածային, այդ թվում՝ առյուծ, գրիֆոն, բազե, ցուլ, յել (հեքիաթային գազան՝ եղջյուրներով եւ ժանիքներով), գամփռ, վիշապ, միաեղջյուր եւ ձի: Թանկարժեք մետաղից այս հսկան վերջինն է «Թագուհու գազանները» շարքից, որի ստեղծման համար ոգեշնչվել են 10 քարե արձաններից, որոնք տեղադրվել էին դեպի Լոնդոն Եղիսաբեթ Երկրորդի ճանապարհի երկայնքով՝ 1953-ի հունիսին թագադրման արարողության ժամանակ:

Դրամագիտության ռեկորդակիրը վաճառքի է դրվել, բայց ոչ անվանական արժեքով: Ըստ Դրամային պալատի՝ հսկայի գինը կարելի է պարզել հայց ներկայացնելով դրա գնման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ