News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ ապրիլի 29-ին, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» դատական նիստին որպես երրորդ անձ ներգրավվեց նաեւ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք, որ երրորդ անձ են ներգրավված նաեւ վարչապետի աշխատակազմը եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Հայցվոր կողմը դատարանին միջնորդել էր, որ Վաղարշակ Հարությունյանը ներգրավվի որպես պատասխանող կողմ, ինչը դատարանը մերժեց։

Դատարանը որոշեց եւս մեկ նախնական դատարան նիստ նշանակել։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ