News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները  մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու այդպես էլ, ցավոք, առաջ չեկան, և օգնությունը տեղ չհասավ։ Բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից մարտի 5-ին՝ որպես հումանիտար օգնություն, իսկ մարտի 28-ին Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:

Այս առնչությամբ 168.am-ի  հետ զրույցում բեռնատարներից մեկի վարորդը նշել է. «Հետ ենք գնում։ Գրեք, թող բոլորն իմանան, թե ինչ անգործության են մատնված Վրաստանի դեսպանատանը։ Զանգում, մեզնից են իմանում, որ վաղը Վրաստանում ոչ աշխատանքային օր է։ Իրենք էլ կոչվում են դեսպանատան աշխատողներ։ Գիտե՞ք, թե այս ընթացքում ինչքան գումար ծախսվեց, ու զրո արդյունք»:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա հայտնել էր, որ երբ տեղ են հասել՝ իրենց ասել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող թույլ տալ, որ անցնեն, ու պահանջել են ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն, քանի որ  փոխադրած բեռը համարվում է ռազմական բեռ, ու պետք էր Վրաստանի ՊՆ թույլտվությունը։

«Փաստաթղթեր պահանջեցին, ներկայացրեցինք, դրանից հետո պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեին ու 15-օրյա ժամկետում պարտավորվում էին թույլ տալ։ Ժամկետը լրացել է ապրիլի 26-ին»,- ասել էր բեռնատարի վարորդը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից էլ հարցի հետ կապված հայտնել էին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, հարցը կկարգավորվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ