News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ական գործիչները հրավիրվել էին Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ ի աջակցություն ձերբակալված սյունեցիների՝ Դատախազության դիմաց իրականացրած բողոքի ակցիայի շրջանակում՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին,  Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Գնահատել եմ, որ դա քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում է։ Օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընդձեռնված հնարավորությունից՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,- նշեց նա։

Մինասյանի գնահատմամբ՝ այս քրեական գործը հեռանկար չի կարող ունենալ.

«Այնքան արհեստական է, այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, որ ոչ միայն ապագա չունի, այլ այս գործը պիտի գլխի վրա շուռ գա, եւ մեղադրանքներ պիտի առաջադրվեն այն պետական պաշտոնյաներին, որոնք իրենց անգործությամբ ստեղծել են այս վիճակը երկրում, սկսած դատախազությունից, ավարտված քննչական մարմիններ։ Կյանքն էլ է ցույց տվել, որ երբ արդեն պետք է հեռանա այս իշխանությունը կամ զրկվի իշխանությունից, այսպիսի տարաբնույթ քրեական գործեր է փորձում հարուցել, մարդկանց կալանավորել եւ այլն»։

Մինասայնը նշեց, որ մասնակցելու են այսօր 17։00-ին դատախազության մոտ սպասվող ակցիային ու ամոթի խոսքեր են ուղղելու դատախազությանը, որ չի կատարում սահմանադրական իր պարտավորությունները, փոխարենը ծառայում է օրվա իշխանությանը։

Նշենք, որ հարցաքննության էին հրավիրվել նաեւ Գեղամ Մանուկյանն ու Գերասիմ Վարդանյանը։

Նրանք նույնպես վկայի կարգավիճակով էին հարցաքննվել։

Հիշեցնենք, որ այդ առնչությամբ փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նրանց հարցաքննության կանչելը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր բողոքի ակցիա կազմակերպելով։

Փաստաբան Գալստյանի այդ գրառման վերաբերյալ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր, որ նրանք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռեւս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որեւէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջեւ նախատեսված ակցիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ