News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր այսօրվա ակցիայի նպատակը մեկն էր՝ դատախազության բոլոր աշխատակիցներն ասել, որ մենք վախեցող չենք, մենք պայքարող տեսակ ենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մենք մեր հայրենիքի ու մեր պետության, մեր նահատակ զինվորների հիշատակը պահելով ազատագրելու ենք մեր երկիրը բոլոր տիպի թուրք-ադրբեջանական գործակալներից: Այսօրվա ակցիայի նպատակը բացառապես խաղաղ բնույթ ուներ որ մեր գնահատականն ու ամոթը փոխանցենք իրավապահ մարմինների այն աշխատակիցներին, որոնք ոտնահարում են Հայաստանի շահը: Այս կամ այն իշխանությանը ծառայելը վեր են դասում հայրենիքին ծառայելուց: Հեռու չէ օրը, երբ պատասխան եք կրելու ձեր արածների ու չարածների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ կերտելու են առանց Նիկոլ Հայաստան:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այսօրվա ակցիան ավարտվում է, իսկ հաջորդիվ կներկայացնեն իրենց հետագա գործողությունները:

Նշենք, որ բողոքն ուղղված էր «Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության և իրավական  քաոսի դեմ»:

Հիշեցնենք, որ  այսօր ՀՅԴ անդամներից մի քանիսը հրավիրվել էին Քննչական վարչություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ