News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը՝ նախագահ Ջո Բայդենի կարգադրության համաձայն:

«Թվաքանակի կրճատում է տեղի ունենում»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը:

Ինչպես հայտնում է AFP-ն, ՆԱՏՕ-ն նույնպես սկսել է իր առաքելության դուրսբերումը Աֆղանստանից:

ԱՄՆ-ի կողմից աջակցվող դաշինքի անդամներն այս ամիս համաձայնել են ավարտել իրենց 9600 հոգանոց առաքելությունն Աֆղանստանում այն բանից հետո, երբ Բայդենը կոչ է արել վերջ դնել ԱՄՆ-ի ամենաերկար պատերազմին: «Ապրիլի կեսերին ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշել են մինչեւ մայիսի 1-ը սկսել «Վճռական աջակցություն» առաքելության ուժերի դուրսբերումը, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է: Դա կլինի կարգավորված, համակարգված եւ կանխամտածված գործընթաց»,- AFP-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ դաշինքի զորքերի անվտանգությունը «գերխնդիր կլինի ճանապարհի յուրաքանչյուր փուլում, եւ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր անձնակազմին պաշտպանելու համար»: «Դուրսբերման ընթացքում թալիբների ցանկացած հարձակում վճռական պատասխանի կհանդիպի: Մենք նախատեսում ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել դուրսբերումը»,- ասել է պաշտոնյան՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել ժամկետների վերաբերյալ:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ Ամերիկայում հայտնի ահաբեկչությունների քսաներորդ տարեդարձի օրը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախատեսում է մինչ հուլիսի սկիզբը երկրից դուրս բերել իր 1300 զինծառայողներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ