News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել համակարգել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտահանման կարգավորմանն ուղղված միջոցառումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային շուկաների վրա: Կառավարության միջոցով անհրաժեշտ է համակարգել միջոցառումները միության ներսում արտահանումը կարգավորելու համար` սպառողական գների աճը զսպելու նպատակով»,- ասել է նա` բացելով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը:

Ըստ Միշուստինի` խոսքն առաջին հերթին գյուղմթերքների ու հումքային արտադրանքի մասին է:

Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն շահագրգռված է Եվրամիության հետ հավասար հարաբերությունների զարգացմամբ: Ռուսաստանի Դաշնության վարչապետը շեշտել է, որ ԵԱՏՄ-ն ուժեղ կազմակերպություն է, որը բաց է համագործակցության համար, եւ այն պետք է Մեծ Եվրասիական գործընկերության կառուցման հիմնական օղակը դառնա: Միշուստինը հորդորել է խորացնել կապերն ամենամոտ գործընկերների հետ, ինչպիսին էլ որ լինի իրավիճակը համաշխարհային բեմում, առաջին հերթին` ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում: «Իհարկե, կարեւոր է շարունակել համատեղ աշխատանքն այլ պետությունների հետ խոշոր, տնտեսապես կենսունակ նախագծերի շուրջ, այդ թվում` Չինաստանի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ ինտեգրման մասով»,- եզրափակել է նա:

Միշուստինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների ինտեգրման զարգացումը հնարավորություն է տալիս ավելի լավ տանել կորոնավիրուսային համավարակի եւ առևտրային պատերազմների դժվարին ժամանակահատվածը:

«Մենք աշխատում ենք դժվար ժամանակներում. համավարակ, տարածաշրջանային ճգնաժամեր, առեւտրային պատերազմներ. այս խնդիրները սրվում են այլ պետությունների ներքին գործերին արեւմուտքի միջամտությամբ, ուժեղ քաղաքական եւ տնտեսական ճնշմամբ,- ասել է ՌԴ վարչապետը:- Բայց նույնիսկ այս պայմաններում մենք արդյունավետ որոշումներ ենք կայացնում` ուժեղացնելու միասնական շուկան, վերացնելու ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի սահմանափակումները»: Նրա խոսքով` ԵԱՏՄ ընդհանուր նախագծերն ուղղված են տնտեսական աճի ապահովմանը եւ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը:

Ռուսաստանի Դաշնության վարչապետը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է իրականացնեն եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թվականը, գործողության ծրագիրն արդեն հաստատված է, որը միության ավելի քան տաս միջազգային պայմանագրերի եւ 60 նորմատիվ իրավական ակտերի մշակում է ենթադրում: Նրա կարծիքով` ԵԱՏՄ-ի վերաբերյալ գործող համաձայնագիրն անհրաժեշտ է կատարելագործել:

Նրա խոսքով` «աշխատանքը կշարունակվի նաեւ ընդհանուր թվային պլատֆորմի, առողջապահության եւ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների ստեղծման ուղղությամբ»: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք համավարակի հետեւանքները եւ կայուն տնտեսական աճ գրանցենք մեր երկրներում եւ Միությունում»,- հավաստիացրել է Միշուստինը:

Նա արձանագրել է հետաքրքրության աճն այլ երկրների կողմից ԵԱՏՄ աշխատանքի նկատմամբ: «Ստացվել է արտոնյալ առեւտրային համաձայնագրեր կնքելու ավելի քան 50 առաջարկ, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում տնտեսական աճի խթանման համար»,- ասել է նա:
Նա ողջունել է ԵԱՏՄ դիտորդ երկրների` Կուբայի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին:

Միշուստինի խոսքով` ԵԱՏՄ երկրները համակարգված աշխատանք են կարգավորել միության շրջանակներում առեւտրային խոչընդոտների վերացման ուղղությամբ, եւ այս ոլորտում նոր լուծումների որոնումը շարունակվում է: Նա նշել է, որ կան ոլորտներ, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, առաջին հերթին` արհմիության ներքին շուկայում խոչընդոտների վերացումը:

ԵԱՏՄ երկրները մտադիր են նաեւ զարգացնել փոխգործակցությունը Միության շրջանակներում մատակարարվող ապրանքների անվտանգության ամրապնդման գործում: Միշուստինը նշել է արդյունաբերական համագործակցության ամրապնդման կարեւորությունը, որն ուղղված է ԵԱՏՄ բոլոր անդամների համար անհրաժեշտ ներմուծման փոխարինումն արագացնելուն, ինչպես նաեւ աջակցությանը միության պետությունների տնտեսական անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ