News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր հասարակության մոտ երկու գործոն բացահայտվեց, ինչը ինձ համար բացահայտում էր. ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ եւ եւ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե այդ հանդուրժողականությունը մնա, մեր հասարակությունը երբեք չի առողջանալու:

«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց: Էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չի: Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել: Առնվազն քրեական օրենսգրքում մի բան մտցնել, որ պաշտոնյան, եթե ապացուցվում է, որ ստել է, կորցնում է պաշտոնը եւ օրինակ, 5 տարի իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն: Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել, սրանից ձերբազատվելու համար: Որովհետեւ մի հասարակությունում, որտեղ դու կարող ես անընդհատ ստել ու դա դառնա մեր կենցաղի մի մաս, իսկ առաջին դեմքը պետք է օրինակ ծառայի: Առաջին դեմքի վարքը օրինակ է ծառայում. Եթե այդ օրինակը դառնում է ստելը, հասարակության մեջ ստելը դառնում է սովորական բան: Այդպես չպետք է լինի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ոչ պրեֆեսիոնալիզմին, նա նկատեց, որ շշմելու բան է, երբ նախարար է նշանակվում մարդ, որը 3 մարդու ղեկավարած չկա. «Եվ դու չես տեսնում ընդվզում հանրության կողմից: Դա նորմալ չի: Դրա արդյունքը սա է լինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ