News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մոսկվան Կիեւից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր բանակցությունների վերաբերյալ, առայժռմ ոչինչ չկա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող այս առումով որեւէ կոնկրետ բան հայտնել: Հավանաբար, մեզ պետք է աշխատանքային կամ պաշտոնական ձեւով ինչ-որ կոնկրետ առաջարկներ փոխանցվեն եւ բարձրաձայնվեն: Դեռ ոչինչ չկա: Ոչ օրակարգի, ոչ էլ այլ ինչ-որ բանի մասով: Բանն այն է, որ, հնարավոր է, իրոք, Նախագահ Զելենսկին անհատապես է ​​որոշում կայացնում, արագ ձեւակերպում է, բայց, այնուամենայնիվ, մենք նույնպես որոշակի ընթացակարգեր, հիմնական ընթացիկ դիրքորոշումների ձեւավորման որոշակի գործընթաց ունենք: Եվ, իհարկե, այս գործընթացը դժվար է անցնել մեկ գիշերում: Ընդունված է, որ նրանք նախապես ինչ-որ մտքեր են փոխանակում, իսկ հետո, իրենց դիրքորոշումները ձեւավորելուց հետո, հավաքվում են ... այստեղ, ի վերջո, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների»,- հավելել է նա:

Զելենսկին իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել է, որ Վատիկանը կարող է «օպտիմալ վայրը» դառնալ ռուսական կողմի հետ Դոնբասում կարգավորման բանակցությունների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ