News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի, ինչպես նաև հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանին, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է եկեղեցու համախմբող դերը հայ համայնքի կյանքում, նշելով, որ նրանք մշտապես մասնակցություն են բերում հայանպաստ տարաբնույթ ձեռնարկներին և ամենայն նվիրումով ու պատրաստակամությամբ ջանքեր ներդնում հայոց արդար դատը տրամաբանական ավարտին հասցնելու համազգային պայքարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվել է Իսրայել Չարնիի անձնական գրադարանի գրքերով
2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ...
Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի...
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա...
«Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե…
Մեծ Բրիտանիայում առաջին քայլն արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. դեռ շատ անելիք կա. Սասունյան
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով...
Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր...
Ամենաշատ