News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեփ Բորելն անվանել է ԵՄ ութ քաղաքացիների դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներին «անընդունելի եւ իրավական հիմքերից զրկված»,-գրում է ՏԱՍՍ-ը:

«Այդ որոշումը միայն հաստատում է, որ Ռուսաստանն ընտրել է ԵՄ-ի հետ կոնֆրոնտացիայի ճանապարհը հարաբերությունների զարգացման բացասական հետագիծը շտկելու փոխարեն»,-պնդում է Բորելը: Նա նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է ՌԴ տարածքում ԵՄ պետությունների ութ քաղաքացիների մուտքն արգելելու մասին որոշումը: «Ռուսաստանի գործողությունները չեն կանգնեցնի ԵՄ-ին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ միջազգային օրենքների համար պայքարը շարունակելու գործընթացից, ինչպես նաեւ ԵՄ-ն կոչ է անելու պատասխանատվություն ստանձնել մարդու իրավունքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր հրապարակել, որում ներառել էր ԵՄ անդամ երկրների քաղաքացիների ցանկը, որոնց համար սահմանափակվել է մուտքը դեպի Ռուսաստան: Այդ ցանկում են հայտնվել, մասնավորապես, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, Բեռլինի դատախազության ղեկավար Յորգ Ռաուպախը, Շվեդիայի Համընդհանուր պաշտպանության հետազոտական ինստիտուտի Քիմիական, կենսաբանական, Ռադիացիոն եւ միջուկային անվտանգության ղեկավար Օսա Սքոթն ու թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ