News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամին, որը դրա ղեկավար, երկու տարի առաջ ոչնչացված Աբու Բաքրա ալ Բաղդադիի շրջապատում առանցքային դերակատարներից մեկն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գործողությունն անցկացվել է թուրքական ոստիկանության եւ Ստամբուլի Աթաշեխիր շրջանում ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների համատեղ ջանքերով: Ահաբեկիչը, որի նկատմամբ երկար ժամանակ հսկողություն էր սահմանվել, բերման է ենթարկվել տնից դուրս գալու պահին: Ոստիկանությունը խուզարկել է բնակարանը, որտեղ ապրում էր հանցագործը, եւ առգրավել բջջային հեռախոսներ, թվային նյութեր ու լուսանկարներ, որոնցում ահաբեկիչը պատկերված է՝ թուրը վեր պահած:

Ահաբեկիչը, որը ներթափանցել էր Թուրքիա կեղծ փաստաթղթերով երեք տարի առաջ, եւ այնուհետեւ ամբողջ ընթացքում որոնվում էր ինտերպոլի կողմից, պատասխանատու էր խմբավորման ռազմական ենթակառուցվածքի համար եւ ներգրավված էր Սիրիայում բազմաթիվ ահաբեկչություններում՝ սկսած 2014 թվականից, ինչպես նաեւ զբաղվում էր ահաբեկիչների ուսուցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ