News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայում առաջարկում են սկսել «կապույտ տանիքներ» նախագծի իրագործումը, որոնք կոչված են կրճատել ուժգին փոթորիկների ժամանակ ջրհեղեղի սպառնալիքը, գրում է CBC News-ը:

Ինչպես հայտարարել է Օտարիայում «Credit Valley Conservation»-ից ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման հարցերով ինժեներ Ռոհան Հաքիմին, կապույտ տանիքները «կանաչ ենթակառուցվածքի» նոր ձեւ է: Փոթորկի ժամանակ անձրեւաջուրը կարող է հեղեղել քաղաքային կոյուղու համակարգերն ու ուղղել աղտոտված ջուրը դեպի գետեր եւ լճեր: Այդ խնդիրը կարող էր օգնել լուծել «կապույտ տանիքը»: Հաքիմին ընդգծել է, որ կապույտ տանիքների առավելություններն առավել ակնհայտ են արդյունաբերական կոմերցիոն գոտիներում, որոնք կազմում են քաղաքների կոմերցիոն տարածքների շուրջ 30 տոկոսը:

«Enviro-Stewards»-ի նախագահ Բրյուս Թեյլորի խոսքով՝ ջրի հասցրած վնասը դարձել է Կանադայում անշարժ գույքի նկատամբ պահանջների հիմնական պատճառը:

Նա նշել է, որ ներկայիս քաղաքային ենթակառուցվածքը նախատեսված չէ շատ վատ եղանակային պայմանների համար, որոնց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են բախվում կլիմայի փոփոխությունների հետեւանքով: «Կլիմայի փոփոխության արդյունքում դուք չեք ստանա նույնքան տեղումներ, սակայն դուք կստանա դրանք ավելի խոշոր փոթորիկների հետեւանքով»,-ասել է Թեյլորը: «Եթե դուք ստանում եք ջուրն ավելի արագ, քան ենթադրվում էր, այն լցվում է, եւ դրա արդյունքն է ջրհեղեղը: Իսկ ջրհեղեղը շատ թանկ արժե, որտեղ էլ այն տեղի ունենա»,-հայտարարել է նա:

Կապույտ տանիքների համակարգը կուտակում է անձրեւաջուրը եւ դանդաղ բաց թողնում այն սարքերի կամ կառուցվածքների միջոցով, որոնք կարգավորում են հոսքը: Դրանք գործում են՝ որպես ժամանակավոր սպունգ՝ հավաքելով, այնուհետեւ բաց թողնելով ջուրը ժամանակի ընթացքում: Կուտակված ջուրը նաեւ ապահովում է շենքի համար սառեցնող արդյունք, ինչպես նաեւ տալիս հավելյալ ջուր կրկնակի օգտագործման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ