News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ապրիլի 29-ին եռօրյա այցով մեկնել էր Արցախ. նույն օրը ՀՅԴ Արցախի կառույց անդամների հետ տեղի ունեցած ընկերային հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա մարտահրավերները, Արցախի և Հայաստանի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ հանրային  կապերի գրասենյակից:

Արցախի երիտասարդների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներկա ժամանակաշրջանի առաջնահերթություններն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը, պատասխանել երիտասարդների հարցերին։

Ապրիլի 30-ին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջև:

Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին․ քննարկվել են արտաքին ճակատում տարվող աշխատանքները և այդ ուղղությամբ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների և Հայ դատի գրասենյակների հետ համադրված գործողությունների իրականացումը։

Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ մասնակցել է Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությանը: Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ ողբերգությունը ոչ թե պետք է հուսահատեցնի և սերմանի պարտվողական հոգեբանություն, այլ վերածվի հավելյալ վճռականության՝ կերտելու հայության մեծ երազանքը:

Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ