News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Իրանի միջեւբանտարկյալների փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը... Բանտարկյալների խնդիրը եղել եւ մնում է մարդասիրական խնդիր, եւ այն միշտ եղել է Իրանի օրակարգում, եւ նրանց խնդիրներին հետեւելը տեղի է ունեցել միջուկային գործարքի շուրջ բանակցություններից զատ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը, իբր, մտադիր են փոխանակվել ձերբակալված քաղաքացիներով: Հեռուստաալիքը նաեւ նշել է, որ կողմերի միջեւ ձեռք բերված գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն մտադիր է 7 միլիարդ դոլար «վճարել» իրանական սառեցված ակտիվներից: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նաեւ ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե Իրանի հետ ձերբակալվածների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ