News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում դանակահարություն է եղել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ Գարեգին Նժդեհի փողոցից «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի 31-ամյա մի բնակիչ, որի մայրը հայտնել է, որ որդուն դանակահարել են:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել Երևանի Նորագավիթ թաղամասի 17-ամյա մի բնակիչ, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ