News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փորձարկում կատարող 40-ամյա ռուս բլոգեր Վիտալի Վիգրանովսկին մահացել է 40-օրյա հացադուլից հետո:

Ինչպես հաղորդում է Lenta-ն, հղում անելով «Դվաչ/Նյուսաչ» Telegram-ալիքին, իր տեսաբլոգում Վիգրանովսկին ասել է, որ վաղուց էր ծրագրել փորձարկել իրեն եւ 40 օր դիմանալ առանց ջրի եւ սննդի: Նա հացադուլը սկսել էր մարտի կեսերին՝ Մոսկվայում: Ինչպես նշել է տղամարդը YouTube-ի իր տեսաբլոգում, 10-րդ օրը նա իրեն վատ է զգացել, քաղաքի մթնոլորտը սկսել է նյարդայնացնել, եւ նա որոշել է մեկնել Աբխազիա:

20-րդ օրը բլոգերն ընդգծել է, որ ամբողջական մաքրում է զգում, բայց իր մարմնում փոփոխություն է նկատում՝ քաշը փոխվել է, մկանների տեսքը փոխվել է: Ֆիզիկական ակտիվության համար ուժ չի մնացել, կարողացել է միայն քայլել: 30-րդ օրը նա ջերմություն է ունեցել: Նա պատմել է, որ 35-րդ օրը մահամերձ վիճակ է զգացել, բայց չի դադարեցրել հացադուլը:

Վիգրանովսկին բլոգ էր վարում «ВКонтакте» ցանցում, որտեղ պատմում էր արտակարգ սնվելու իր փորձի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ