News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դաշնության խորհուրդը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ միայն ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված մարդկանց մուտքը Եվրամիություն թույլատրելու Եվրահանձնաժողովի առաջարկը:

«Սա «կրակոց է ինքն իր ոտքին», քանի որ այս նախաձեռնությունները ցանկալի արդյունք չեն տա»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սենատոր, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը:

Եվրահանձնաժողովը երրորդ երկրներից ԵՄ մուտքի սահմանափակումները մեղմացնելու առաջարկ է ներկայացրել: Այն նախատեսում է ԵՄ մուտք գործելու թույլտվություն յուրաքանչյուրի համար, ով ճանապարհորդությունից առնվազն երկու շաբաթ առաջ լիովին պատվաստված կլինի ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով: ԵՄ երկրները նաեւ ինքնուրույն կկարողանան թույլատրել արտակարգ իրավիճակներում օգտագործման համար ԱՀԿ ցուցակից դեղերով պատվաստվածների մուտքը:

«Լրացուցիչ սահմանափակումներ հորինելով՝ որոշ երկրներ եւ քաղաքական գործիչներ իրենք իրենց ոտքին են կրակում, քանի որ նման որոշումների հետեւում բոլորովին էլ իրենց քաղաքացիների համար մտահոգությունը չէ: Հակառակ դեպքում Եվրոպայում վաղուց արտոնագրված կլիներ «Սպուտնիկ-V»-ն, բայց փոխարենը քաղաքականությունը լրացուցիչ խոչընդոտներ եւ արգելքներ է ստեղծում բավական զգայուն տարածքներում»,- ասել է Բաշկինը: Նրա խոսքով՝ այս ամենը «նույն այգու պտուղներն են», ինչ որ պատժամիջոցների քաղաքականությունը: «Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվի»,- ասել է սենատորը: Նրա խոսքով՝ բոլորը հասկանում են, որ արհեստական խոչընդոտները չեն տալիս ցանկալի քաղաքական, տնտեսական եւ, որպես արդյունք, սոցիալական արդյունք: «Ցանկացած ողջամիտ երկիր չի համաձայնի այս առաջարկին»,- ասել է Բաշկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ