News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախանշել է հարցերի շրջանակ, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դա առաջին հերթին Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կայունացման հարցն է:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կարձագանքի նրա այն քայլերին, որոնք համարում է ոչ բարեկամական: «Նախագահ Բայդենը վաղուց, դեռեւս նախագահ դառնալուց առաջ, հստակ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք: Բայց մենք էսկալացիայի չենք ձգտում, մենք կնախընտրեինք ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերությունների: Եւ եթե Ռուսաստանը շարժվում է այս ուղղությամբ, ապա մենք՝ նույնպես: Եւ ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը, երբ հանդիպի նախագահ Պուտինի հետ, հնարավորություն կունենա ուղղակիորեն խոսելու այդ մասին»,- ասել է Բլինքենը:

Ավելի վաղ Սպիտակ տունը բացահայտել էր այն թեմաների ցուցակը, որոնց Բայդենը կարող է անդրադառնալ Պուտինի հետ հանդիպմանը: Բայդենը նախատեսում էր քննարկել Ուկրաինայում առկա հակամարտությունը եւ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողներին հայտնել է, որ չնայած առայժմ երկու երկրների ղեկավարների գագաթաժողովը չի հաստատվել, եւ հանդիպումը համաձայնեցնելուց հետո հնարավոր օրակարգում ավելի հստակություն կլինի, սակայն ԱՄՆ-ն ակնկալում է նշել Ռուսաստանի հետ ավելի կայուն հարաբերություններ կառուցելու իր պատրաստակամությունը:

ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին, բայց հաստատված տվյալներ առայժմ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ