News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ անձը փորձել է մուտք գործել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գլխավոր գրասենյակի տարածք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը փորձել է մտնել շենքի գլխավոր մուտք, նրան կանգնեցրել են զինված պահապանները: Իրավախախտի հետ բանակցություններ են վարում: Հրաձգություն չի եղել, հստակեցրել է հեռուստաալիքը:

ԿՀՎ-ն իր հայտարարության մեջ հաղորդել է, որ «լուծում է պահպանվող պարագծով սահմանի անվտանգության խնդրի հարցը»: Շենքին վտանգ չի սպառնում, հաղորդել է ԿՀՎ-ն:

Կենտրոնական հետախուզական վարչության գլխավոր գրասենյակը գտնվում է Վիրջինիա նահանգի Լենգլի քաղաքում՝ Վաշինգտոնից ոչ հեռու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ