News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին:

«Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը:

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ