News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայում համապետական ընտրությունների մեկնարկից հինգ ամիս առաջ, ըստ 10 exit-poll-երից 6-ի, «Միություն 90/ Կանաչներ» կուսակցությունն առաջ է անցնում ներկայիս դաշնային կանցլեր Անգելա Մերկելի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունից, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հասարակական կարծիքի հետազոտողների մեծամասնությունը, այդ թվում՝ Pollytix Strategic Research-ը, «կանաչներին» առաջատար դիրքերում է դնում ընտրական մրցավազքում 2019-ի հունիսից ի վեր առաջին անգամ: Պարբերականը նշում է, որ Գերմանիայում, ի տարբերություն Ֆրանսիայի եւ Իտալիայի, իշխող ՔԴՄ կուսակցությունը շարունակում է առաջատար դիրքերում մնալ համավարակի մեկնարկից հետո՝ «կանաչներին» թույլ տալով հավաքել ձայների 27 տոկոսը:

Դաշնային կանցլերի պաշտոնում «Կանաչների» հավանական թեկնածու Անալենա Բերբոքը գալիք ընտրություններից հետո կարող է հայտնվել բարենպաստ իրավիճակում՝ հնարավորություն ունենալով ընտրել, թե ում հետ կոալիցիա կազմել Բունդեսթագում առաջնորդության համար:

Ավելի վաղ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ հանդես եկող «կանաչների» կուսակցությունն ամենապոպուլյարն է դարձել Գերմանիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ