News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ափյուռքի գործերի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-10-ն այցելելու է Լոս Անջելես։

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։

«Նիկոլ Փաշինյանը դասալիք է։ Նա լքեց իրեն քվեարկողներին։ Նա լքեց մեր տասնյակհազարավոր բանակայիններին ու կամավորներին՝ նրանց ընտանիքներով հանդերձ։ Նա լքեց մեր ռազմագերիներին։ Լքեց Արցախը։ Նա մեր երկիրը մխրճեց կոռուպցիայի եւ բռնատիրության մեջ ու մոլորեցրեց բոլորին։

Իսկ հիմա, երբ խոսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման մասին, երկրներ, որոնց վերջին արարքները պարզապես շարունակությունն են նրանց դարավոր հակահայ նպատակների, Փաշինյանն այս ձեւով ոչ միայն ուրանում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, այլեւ վտանգի տակ է դնում արդարության մեր պահանջը»,- ասվում է հայտարարության մեջ և ընդգծվում՝ քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ