News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսպես կոչված «վերանորոգման աշխատանքները» Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում բարբարոսության դրսեւորում են: Այս մասին մայիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Ըստ նրա՝ այն, ինչ կազմակերպվել էր Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից, կարելի է միայն որպես ռասիստական պետության քաղաքականություն բնութագրել, որը ցույց է տալիս էթնիկ ատելությունը հայերի նկատմամբ: «Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը չի կարող այլ կերպ, քան բարբարոսություն որակվել: Դա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է ստեղծում, որ չունի մշակութային պատմություն: Հենց այսպիսի մոտեցմամբ են նրանք վերաբերվում հայկական մշակույթին՝ փորձելով ոչնչացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում: «Էթնիկ ատելությունը հայերի նկատմամբ չի կարող աննկատ մնալ»,- համոզված է նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն իրենց կողմից գրավված Շուշիում ապամոնտաժել են Ղազանչեցոց տաճարի գմբեթները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ