News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը եւ երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։

NEWS.am-ի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանն ասաց, որ գործի քննությունից դեռեւս նորություն չունեն.

«Եվրոպական դատարանում գործերն այդպես արագ չեն քննվում։ Մարդիկ 4-5 տարով սպասում են, նվազագույնը 1-2 տարի տեւում է գործի քննությունը»։

Հարցին՝ արդյոք իրենց դիտարկումներում փոփոխություններ կա՞ն, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Ակնկալիքները չեն փոխվել»։

Մեր հարցին՝ այժմ ինչո՞վ է զբաղվում, Գյուլումյանը պատմեց, որ դասախոսությամբ է զբաղվում. «Արդեն մայիս ամիսն է, ավարտվելու են նաեւ դասերը, հետո կտեսնենք»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոցը:

ՄԻԵԴ-ը որոշել էր մերժել 4 դիմումատուների հայցը, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) շրջանակից․ այն չի ներառում լուրջ եւ անդառնալի ռիսկ հիմնարար իրավունքի համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: Սակայն դատարանը շեշտել է նաեւ, որ պատրաստ է քննել հայցը, եւ անհրաժեշտության դեպքում այս գործը կդիտվի որպես առաջնահերթություն:

Նկատենք, որ ՍԴ նախկին դատավորների հայցը մերժելու ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է միայն միջանկյալ միջոցը կիրառելուն, այսինքն՝ հատուկ ընթացակարգով գործը քննելուն, իսկ «Գյուլումյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով բուն վճիռը դեռ կայացված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ