News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ հարաբերությունների տրանսֆորմացիան թույլ կտա հուսալի վահան եւ սուր ստեղծել արտաքին սպառնալիքների հանդեպ: Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովի խորհրդարանական ժամին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր, խորհրդարանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը:

Պատգամավորը խորհրդարանի ամբիոնից մայիսյան տոների նախօրեին ռուսերենով խոսեց` պատմական կարճատեւ էքսկուրսիա կատարելով հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի անվտանգության ապահովման գործում դրանց դերի մասին:

«Ազգային ժողովի ամբիոնից ռուսերեն խոսելով՝ ուզում եմ նշել, որ Հայաստանի շատ հայերի համար այս լեզուն շարունակում է մնալ եթե ոչ մայրենի, ապա շփման հիմնական լեզու: Խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգական հանգամանքների եւ ֆիզիկական բռնության սպառնալիքի պատճառով ստիպված էին լքել իրենց տները Բաքվում, պատմական Գանձակում եւ այժմ Ադրբեջանի կողմից վերահսկվող հայ բնակչության այլ ավանդական բնակավայրերում: Կարեւոր է չմոռանալ այս մասին»,- նշեց Սանդիկովը:

Պատգամավորի խոսքով՝ այսօր արեւելյան եւ արեւմտյան սահմաններից պահպանվում է Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիքը, ուստի կարեւոր է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանին ծածանվում են հայկական եւ ռուսական պետական դրոշները:

Նա ընդգծեց, որ անցած աշնան դասերից հետո, երբ հայ մարտիկները Լեռնային Ղարաբաղում բախվեցին միջազգային ռազմական կոալիցիայի հետ, պետք է սկսել գիտակցել, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համատեղ ձեւաչափի փուլը պետք է վերածվի պաշտպանական միասնության, որը կարող է հուսալի վահան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ սուր դառնալ արտաքին սպառնալիքների առջեւ:

Խորհրդարանականը նաեւ հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկը, որում վերջինս ասում էր, որ եվրոպական քաղաքակրթությունը, դարեր շարունակ արեւելյան բռնապետությունների կողմից Հայաստանի կեղեքումից հետո, այստեղ է եկել հենց Ռուսաստանի միջոցով:

«Հայաստանում դա հիշում եւ գնահատում են։ Հիշում են նաեւ այն, որ Մոսկվան դարձավ աշխարհի առաջին մայրաքաղաքներից մեկը, որը 1915-ին թուրք դահիճների արարքները Ցեղասպանություն անվանեց, եւ որ այդ քաղաքում ընդունվեց խորհրդային ղեկավարության վճռական որոշումը` հայ ժողովրդի սարսափելի ողբերգության 50-ամյակին Երեւանում Ծիծեռնակաբերդի բլրին զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կառուցելու մասին», - ասաց Սանդիկովը:

Նա խորհրդանշական համարեց այն, որ իր ելույթը հնչում է խորհրդարանի պատերի ներսում` Մեծ հաղթանակի հերթական տարեդարձի նախօրեին եւ Հայրենական մեծ պատերազմի սկզբի ութսունամյակին, որի ընթացքում զոհվել, անհետ կորել եւ վիրավորվել են հարյուր հազարավոր հայեր: Նրա խոսքով՝ տարիներ անց իրենց կյանքը Ղարաբաղում հերոսաբար տվեցին աշնանային պատերազմի մասնակիցներ, հայկական բանակի մարտիկներ Եվգենի Գորոդնիչիյը՝ Երեւանից, Միշա Չեչենցովը՝ Ամասիայից, Պյոտր Իվանովը՝ Պրիվոլնոյե գյուղից, Ալեքսանդր Նեչաեւը՝ Լերմոնտովոյից, Դմիտրի Նովիկովը՝ Ֆիոլետովոյից։ Իսկ Հայաստանի Զինված ուժերի գնդապետ Ստանիսլավ Երյոմինը ընդհանրապես փրկեց շարքայինին, բայց ինքն ընկավ անօդաչուի հարվածի տակ եւ ծանր վիրավորվեց:

«Նա դեռ չի կարողանում ամուր կանգնել ոտքի վրա, բայց հավատում է, որ անպայման շարքեր կվերադառնա»,- ասաց քաղաքական գործիչը:

Ռուսական համայնքի ներկայացուցիչը հիշեցրեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ մայիսը եղել եւ մնում է հաղթական, եւ որ ոչինչ չի մթագնի Ավարայրի, Սարդարապատի, Բեռլինի եւ Ղարաբաղի մարտերում ռազմական սխրանքները:

«Մինչ հետխորհրդային տարածքի որոշ երկրներում փորձում են վերաշարադրել պատմությունը եւ քանդել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները, Հայաստանում հիշում եւ շնորհակալություն են հայտնում այն հերոսներին, ովքեր չզիջեցին Ստալինգրադը եւ ձախողեցին հայկական հարցը վերջնականապես լուծելու համար Անդրկովկասին հարվածելու գերմանամետ Թուրքիայի ծրագրերը»,- ամփոփեց խորհրդարանականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ