News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Միայն Հայաստանի կառավարության կարծիքը բավարար չէ գնահատելու համար հայկական ատոմակայանի մակարդակը: Այս մասին այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բառացիորեն վերջերս, երկու շաբաթ առաջա Հայաստանում էր ԱԷՄԳ (МАГАТЭ) տեսչական խումբը, որ դրական գնահատական տվեց հայկական ԱԷԿ-ի վիճակին:

Մենք տեւական ժամանակ հսկայական աշխատանք ենք կատարել ատոմակայանաի անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց կրկին շարունակելու ենք ԱԷՄԳ ղեկավաութայն ներքո»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, հայկական ատոմայականի գործունեությունը մեծ ռիսկեր չի պարունակում մեր ժողովրդի, տարածաշրջանի ժողովրդի համար:

«Տարածաշրջանի ժողովրդի համար ռիսկեր են պարունակում այլ էներգակիրներից ստացված գերշահույթները, որոնք դառնում են սպառազինությունների դիմաց վճարվող գումարներ: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ատոմային էներգիայի օգտագործելու է իր քաղաքկանությունը, ընդգծում եմ` միջազգային կազմակերպությունների հսկողոթյան ներքո»,- ընդգել է Հայաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news