News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ մայիսի 4–ին, իր նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ է ունեցել  Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ զրույցում  ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցել է սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:

Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ զրույցում Արա Այվազյանն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  նաեւ երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ