News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանական բնապահպանական Nabu կազմակերպության ակտիվիստները «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ հակամարտությունը սպառված են համարում եւ մտադիր են վնասի փոխհատուցում պահանջել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Քիմ Կոռնելիուս Դեթլոֆը:

Նախօրեին Nabu-ն հայց է ներկայացրել ընդդեմ Դաշնային ծովային եւ հիդրոգրաֆիկ գործակալության (BSH) կողմից Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման թույլտվության, որն ուժի մեջ է մինչեւ մայիսի վերջը: Այսպիսով, մայրուղու տեղադրման աշխատանքները կասեցվել էին: «Ներկայիս հակամարտությունը վերաբերում է հունվարից հունիս ամիսներին թռչունների արգելոցում շինարարության փոփոխված ժամանակացույցին: Այժմ, երբ գերմանական Բալթիկ ծովում շինարարություն չկա (նշված ամիսներին), այս հակամարտությանը վերջ է դրվել»,- ասել է Դեթլոֆը:

Nabu-ն նախկինի պես համաձայն չէ ԳԴՀ կառավարության այն դիրքորոշման հետ, որ գազատարը կապահովի Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ