News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանը չորեքշաբթի հայտարարել է անցյալ տարի մահացած Իրանի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին կոչված իր սեփական «Ֆահրա» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: Որպես կամավոր մասնակցել է գիտնականի որդին, հաղորդում է IRNA-ն:

Մարտին մեկնարկել էին այս դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Իրանի Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնում՝ Ֆախրիզադեի գլխավորությամբ: Նա սպանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում: Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել էր իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզական գործակալությունների հավանական ներգրավմամբ:

Իրանում կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութ է մշակվել: Ապրիլի վերջին սկսվել էր COV Iran Barakat պատվաստանյութի փորձարկումների երրորդ (վերջնական) փուլը: Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական կոմիտեի ղեկավար, դոկտոր Մոստաֆա Գանեայի՝ այս պատվաստանյութն օգտագործման  համար կարող է հաստատվել մայիսին, իսկ սեփական մշակման մյուս դեղամիջոցները՝ եւս 2-3 ամիս անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ