News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ալլահաբադի բարձր դատարանը կարծում է, որ հիվանդանոցներում բժշկական թթվածնի պակասը, ինչը կորոնավիրուսային վարակով բազմաթիվ հիվանդների մահվան է հանգեցրել, տեղական իշխանությունների հանցագործությունն է, որը համեմատելի է ցեղասպանության հետ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, այս քաղաքի բարձր դատարանի կոլեգիան (2018-ին Ալլահաբադ քաղաքը Պրայագրաջ էր վերանվանվել, սակայն բարձր դատարանը պահպանել էր անվանումը) հասարակական մեծ բողոքի ֆոնին բանաձեւ է ընդունել՝ բժշկական հաստատություններում թթվածնի պակասի հետ կապված մահվան դեպքերի վերաբերյալ դատավարություն սկսելու մասին:

«Կորոնավիրուսով հիվանդների մահը միայն հիվանդանոցներում թթվածնի պակասի պատճառով քրեական գործողություն է՝ ոչ պակաս, քան ցեղասպանություն նրանց կողմից, ովքեր պարտավոր են ապահովել հեղուկ բժշկական թթվածնի շարունակական պատրաստումն եւ մատակարարումը»,- մեջբերում է հեռուստաալիքը Ալլահաբադի դատավորներին:

«Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ մեր ժողովրդին մահանալ այսպես, երբ գիտությունն այնքան զարգացած է, որ այսօր սրտի փոխպատվաստումներ եւ ուղեղի վիրահատություններ են անցկացվում»,- նշել են դատավորները:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն օրական աճում է ավելի քան 300 հազարով: Բժշկական հաստատություններում թթվածնի եւ դեղամիջոցների սուր պակաս կա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ