News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանը մտադիր է մինչեւ տարեվերջ լուծել չնշված սահմանային հատվածների խնդիրները, չորեքշաբթի հայտնել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլորս գիտենք, որ հարեւան երկրների հետ սահմանների սահմանման հարցը տասնամյակներ շարունակ չի լուծվում: Մենք խնդիր ենք դրել այս տարի համաձայնության գալ հարեւան երկրների հետ սահմանային հարցերի շուրջ»,- ասել է նա:

Պետության ղեկավարի խոսքով՝Ղրղըզստանը մտադիր է հարեւան երկրներին առաջարկել «մի շարք միջպետական ծրագրեր, տրանսպորտային միջանցքներ եւ օդային հաղորդակցություն, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացում, այդ թվում՝ միջոցառումներ բարդ հարցերի մասով, ինչպիսին է ջրի օգտագործումը»:

«Ղրղըզները միշտ էլ հայտնի են եղել իրենց հյուրընկալությամբ եւ ընկերասիրությամբ: Մեր երկիրը բաց է համագործակցության համար բոլոր միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ: Մենք համագործակցությանը մոտենում ենք՝ հետեւելով մեր սեփական շահերին եւ հաշվի առնելով այլ երկրների շահերը»,- ասել է Ժապարովը՝ շեշտելով, որ երկիրը կշարունակի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, «որն առաջատար եւ կոնկրետ արտաքին քաղաքական նախագիծ է»:

Ղրղզստանի՝ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ սահմանների չնշված հատվածները պարբերաբար հակամարտության գոտի են դառնում երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ: Ապրիլի 29-ին Ղրղըզստանի եւ Տաջիկստանի բնակիչների միջեւ վերջին լոկալ կոնֆլիկտը զինված առճակատման վերաճեց երկու երկրների զինված ուժերի միջեւ: Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների բախումները տեւեցին ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվեց շուրջ 50 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց: Ավերվել կամ այրվել է ավելի քան 300 տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել էին զինադադարի եւ սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, սակայն հաջորդ օրը կրակի փոխանակումը կրկին վերսկսվել էր: Հերթական զինադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքել են Ղրղզստանի տարածքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ