News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է ակտիվ ջանքեր ցուցաբերի՝ նվազեցնելու զինված հակամարտությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին The National Interest-ում գրում է Բոնի Քրիսթիանը:

Լրագրողն ուշադրություն է դարձրել Բաց երկնքի պայմանագրին Վաշինգտոնի վերադարձին եւ Սիրիայում ԱՄՆ-ի օպերացիաների դադարեցմանը:

«Չնայած ամերիկյան եւ ռուսական ուժերը պաշտոնապես չեն կռվում Սիրիայում՝ նրանց բախումը ռիսկային է»,-նշում է հոդվածի հեղինակը:

Նա նաեւ ԱՄՆ իշխանությանը կոչ է արել «հեռու մնալ» Արեւելյան Եվրոպայում ռուսական զորքերից:

Քրիսթիանը հիշեցնում է, որ Մոսկվան հետ է քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, եւ ամերիկյան կողմը չպետք է միջամտի:

«Եթե վատագույն դեպքում Ուկրաինան հայտնվի Ռուսաստանի ձեռքում, ապա դա քիչ ազդեցություն կունենա Միացյալ Նահանգների անվտանգության վրա»,-գրում է լրագրողը, հաղորդում է «Gazeta»-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ