Ավելի քան 2000 մարդ է զոհվել Եվրամիության միգրացիոն միջոցների պատճառով, գրում է The Guardian-ը:
Թերթը նշում է, որ ԵՄ-ն արտաքին սահմանների պաշտպանության համար պարբերաբար ճնշել է հազարավոր փախստականների, այդ թվում՝ երեխաների՝ դիմելով բռնության եւ կոպիտ վերաբերմունքի:
Չնայած միգրանտների հոսքի կրճատմանը՝ Իտալիան, Մալթան, Հունաստանը, Խորվաթիան եւ Իսպանիան խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը: