News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության առաջարկած օրինագիծը, որը սահմանափակումներ է նախատեսում հայկական տեղեկատվական պորտալներում շահումներով խաղերի գովազդի համար:

Մասնավորապես, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում շահումներով խաղերի գովազդի վրա, որոնք հաճախ կարելի է տեսնել բազմաթիվ լրատվական կայքերի էջերին: Այդպես, գովազդը չպետք է գերազանցի կայքի էջի ծավալի 20 տոկոսից ավելին: Բացի այդ, գովազդը կարող է իրականացվել միայն տեղական ժամանակով 22:00-ից 07:00-ն:

Համաշխարհային ցանցի միջոցով հասարակությանը տեղեկատվություն տրամադրող բազմաթիվ լրատվական կայքերի եւ գործակալությունների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել այս կապակցությամբ: Բանն այն է, որ միջոցների մի զգալի մասը գնում է տվյալ ԶԼՄ-ների բյուջե՝ գովազդի համար համապատասխան հարթակ տրամադրելու շնորհիվ: Փորձագիտական համայնքում կարծում են, որ իշխանություններն այսպիսով ցանկանում են սահմանափակել ընդդիմադիր լրատվամիջոցների քանակը՝ կրճատելով դրանց ֆինանսական հոսքերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ